Հույս կա. ամուսնական գործակալության տնօրենը վստահեցնում է` ոչ մեկը տանը չի մնա

Հույս կա. ամուսնական գործակալության տնօրենը վստահեցնում է` ոչ մեկը տանը չի մնա

Sputnik Արմենիան գրում է․ Ի՞նչ պահանջներ ունեն հարսնացուներն ու փեսացուները Հայաստանում։

Արդյո՞ք ճիշտ է, որ միայն հուսահատ մարդիկ են դիմում ամուսնական գործակալություն։

Ամուսնական գործակալության տնօրենը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում։

Հայաստանում երեսունն անց աղջիկը հնարավորություն ունի եթե ոչ արքայազնի, ապա հասուն և կայացած տղամարդու հետ ամուսնանալու։

Կարևորը, որ նա սլացիկ կազմվածք ունենա և շատ պահանջկոտ չլինի, իսկ եթե այդ ամենի հետ նա նաև կույս է, ապա Փարիզում ամուսնանալու հեռանկարը շատ էլ իրատեսական է։

«Տանը մնացածի» կարգավիճակից ազատվելու համար միայն պետք է դիմել ամուսնական գործակալություն, հարցաթերթիկ լրացնել, հաջող լուսանկարվել ու սպասել ժամադրության։

Ի դեպ, գաղտնիության կանոնները խիստ պահպանվում են և չեն խախտվում։

Տղամարդկանց հարցում ամեն ինչ մի քիչ ավելի դժվար է. գործակալությունում գրանցվելու համար տղամարդը պետք է առնվազն 28 տարեկան լինի և կայուն եկամուտ ունենա։

Նա պետք է իրատեսական պահանջներ ներկայացնի և լուրջ վերաբերվի ամուսնության ու ընտանիքի ինստիտուտին։ Բայց նշենք, որ տղամարդու դեպքում արտաքինը գրեթե նշանակություն չունի։

Ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղյանը հայտնեց, որ հաճախ իրենց դիմում են պոտենցիալ հարսնացուների ու փեսացուների մայրերը։

Հիմնականում խոսքն այն երիտասարդների մասին է, որոնք օր ու գիշեր աշխատում են ու իրենց երկրորդ կեսին փնտրելու ժամանակ գրեթե չունեն։

Հակառակն էլ է լինում` երբ երեխաները գրանցում են ծնողներին ու հաջող տեղավորում նրանց։

«Կա մի միֆ, որ ամուսնական գործակալություն դիմում են տանը մնացած կանայք ու անհույս ամուրի տղամարդիկ, բայց իրականում նրանք կայացած կանայք ու տղամարդիկ են, որոնք կարիերայի հետևից ընկած մոռացել են անձնականի մասին», – ասաց նա։

Գործունեության տասը տարիների ընթացքում Իլոնային հաջողվել է 700 մարդու ամուսնացնել։

Նրանց դիմողների մեծ մասը կանայք են, իսկ տղամարդկանց շարքում շատ են սփյուռքահայերը։

Սփյուռքահայ տղամարդը հաճախ Հայաստան է գալիս գործակալության միջոցով ծանոթացած աղջկան իրականում տեսնելու։ Բայց դեռ չի եղել դեպք, որ կինը գա։

Գործակալության միջոցով ծանոթացած զույգերի դեպքում ամուսնալուծություններ հաճախ չեն հանդիպում։

Բաղյանի խոսքով` տասը տարվա ընթացքում միայն մի զույգ է ամուսնալուծվել, այն էլ երիտասարդ էին։

Հետո երկուսն էլ նորից գործակալություն են դիմել ու նոր ամուսիններ գտել։ Մի դեպքում էլ հիսունն անց տղամարդը երեք տարի կին էր փնտրում ու չէր կողմնորոշվում` ինչ է ուզում։

Բայց վերջերս նա ընտրեց թեկնածուներից մեկին, բնակարան գնեց ու երջանկին ապրում են։

«Մենք զգուշավոր ենք 60 տարեկանից մեծ տղամարդկանց գրանցելու հարցում, քանի որ նրանք երբեմն խնամող են փնտրում, ոչ թե կին։

Սակայն շատ են նաև տարիքով եռանդուն տղամարդիկ, որոնք ուզում են երջանիկ ամուսնական կյանք ունենալ անգամ այդ տարիքում։

Չենք գրանցում տարեց տղամարդկանց, որոնք ուզում են երիտասարդ աղջիկների հետ ամուսնանալ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում