Հոլիվուդյան աստղը հրապարակել է «դեդո-բաբոյի» լուսանկարը և դերասաններ է փնտրում ՀՀ–ում

Հոլիվուդյան աստղը հրապարակել է «դեդո-բաբոյի» լուսանկարը և դերասաններ է փնտրում ՀՀ–ում

Հոլիվուդյան աստղ, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի հավակնորդ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը հայտարարել է, որ դեռ կրկնօրինակման դերասաններ է փնտրում Հայաստանում: Հոլիվուդյան աստղը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում նշվում է՝

«Դեռ փնտրում եմ կրկնօրինակման դերասաններ Հայաստանից», — գրել է նա։

Դերասանը նշել է նաև լուսանկարի հեղինակին՝ Նարե Գևորգյան։

Նշենք, որ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը Հայաստանի մասին ֆիլմի նկարահանումների մասին հայտարարել էր դեռ նախորդ տարվա սկզբին։ Դերասանը գրել էր, որ նախագիծն ամբողջ աշխարհին կմիավորի Հայաստանի ժողովրդին սատարող հզոր կարճամետրաժ ֆիլմի համատեղ ստեղծման շուրջ։