Օգտակար

Հոգեբանը բացատրում է, թե ինչ է կատարվում այն մարդկանց հոգում, ովքեր վաղ են տոնածառը զարդարում

Հոգեբանը բացատրում է, թե ինչ է կատարվում այն մարդկանց հոգում, ովքեր վաղ են տոնածառը զարդարում: Եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր զարդարում են տոնածառը դեռևս նոյեմբերին, ապա դուք երջանիկ եք։

Ըստ փորձագետների, տոնածառի վաղ զարդարումը մարդուն երջանիկ է դարձնում։

«Սթրեսով ու անհանգստությամբ լի աշխարհում մարդիկ սիրում են ասոցացնել այնպիսի բաբերի հետ, որոնք իրենց երջանիկ են դարձնում։

Ամանորյա զարդարանքները հենց այդպիսի զգացումներ են առաջացնում ու հիշեցնում մանկությունը»,-ասում է հոգեբան Սթիվ Մք Քոունը։

Ամանորյա զարդարանքներն ուղղակի խարիսխ են դեպի մեր մանկության կախարդական զգացումներ։

Այս կարծիքը կիսում է նաև հոգեբան Էմի Մոլինն ու բացատրում, որ ամանորյա զարդարանքները մարդուն տանում են դեպի պարզ ժամանակներ՝ գոնե մտքերով։

«Նոստալգիան օգնում է մարդկանց կապվել իրենց անցյալի հետ ու օգնում է նրանց հասկանալ իրենց ինքնությունը»,-ասում է հոգեբանը։

Կիսվել էջում