Հնարք, որի շնորհիվ երեկվա չոր հացը կարելի է վերածել նոր թխած, փափուկ և տաք հացի

Հնարք, որի շնորհիվ երեկվա չոր հացը կարելի է վերածել նոր թխած, փափուկ և տաք հացի:

Բոլորն են սիրում ուտել թարմ հաց, փափուկ և խրթխրթան կողքերով։ Սակայն հացը շատ շուտ է կորցնում թարմությունը, և ադրեն հաջորդ օրն այն ուղղակի անհնար է լինում ուտել։ Մի շտապեք աղբը նետել այդ հացը քանի որ այսօր ձեզ ենք առաջարկում մի հրաշալի տարբերակ, որը հաշված րոպեների ընթացքում կվերադարձնի հացի թարմությունը։

Բացեք ծորակը և դրեք հացը սառը ջրի տակ։ Պահեք հացը ջրի տակ, մինչև այն կդառնա թաց։ Սակայն պետք է հետևել, որ այն չափից շատ չթացանա։

Դրեք հացը ջեռոցում 150 աստիճան տաքության տակ և թողեք այնտեղ 6-12 րոպե։

Այս տարբերակը իրոք աշխատում է։

Գաղտնիքը նրանում է, որ ջուրը, որը ներծծվում է հացի մեջ, ջեռոցի մեջ վերածվում է գոլորշու և դարձնում հացը նորից փափուկ։ Հացը դառնում է բուրավետ, փափուկ և խրթխրթան կողքերով՝ ոչնչով չտարբերվելով թարմ հացից։