Քաղաքականություն

ՀՀԿ-ն չի խոչընդոտի «թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու»․ Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի խորհրդարանական մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը:

«Եթե Ազգային ժողովի 3 քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանա», – լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն քվորում կապահովե՞ն, Բաղդասարյանը պատասխանեց՝ «այո»:

«Եվ նաև մենք կոչ ենք արել և առաջարկել ենք, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել այս ճանապարհների փակումը, միտինգները, որպեսզի մենք կանոնակարգված գնանք ամսի 1-ին ընտրությունների: Դա եղել է մեր պայմանավորվածությունը», – հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Նյութի աղբյուրը՝ azatutyun.am

Կիսվել էջում