Հիմա ուզում եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենա՞ցը խմեմ. Փաշինյան

Հիմա ուզում եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենա՞ցը խմեմ․․․

«Հրապարակը» գրում է․ Հոկտեմբերի 26-ին Վանաձորի օրվա առիթով հանրապետության երկրորդ քաղաք այցելած Նիկոլ Փաշինյանը, տոնական միջոցառումներից հետո, մի կտոր «հաց է կիսել» Լոռվա և Երևանից մեկնած պաշտոնյաների հետ։

Մեր աղբյուրը պատմեց, որ խնջույքին բավականին մեծ թվով մարդիկ են մասնակցել։ Սեղանի թամադան որոշել է հանուն սիրո և համերաշխության մի կենաց ասել։

Վերջինս կոչ է արել՝ եկեք խմենք մեր բոլոր նախկին նախագահների ու վարչապետերի կենացը, ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղից արձագանքել է․ «Հիմա ուզում եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենա՞ցը խմեմ»։

Աղբյուր՝ hraparak.am