Հերոսի դեմքն ավելի ճանաչելի է․ անձի նույնականացման աշխատանքներ է սկսվել (ֆոտո)

Հերոսի դեմքն ավելի ճանաչելի է․ անձի նույնականացման աշխատանքներ է սկսվել (ֆոտո)

Համացանցի հայկական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը մի ձեռքում պահել ինքնաձիգը, իսկ մյուսով՝ նռնակը և ադրբեջանցի զինվորներին զգուշացնում՝ չմոտենալ իրեն։

Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝ Կուբաթլու (Սանասար) ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում են խնայել նրա կյանքը, սակայն, նա հրաժարվում է գերի հանձնվել։

Հրաձգություն է սկսվում, որի հետևանքով, ըստ ամենայնի, հայ զինծառայողը զոհվում է՝ դատելով ադրբեջանցիների զրույցից և հաջորդող կադրերից։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։

Ծրագրավորողները աշխատել են հերոսի նկարի վրա, նկարը մոտեցրել են, որպեսզի նկարի հերոսը ավելի ճանաչելի լինի։