Հետախուզական խումբը մտել է փլատակների տակ (Տեսանյութ)

Հետախուզական խումբը մտել է փլատակների տակ (Տեսանյութ)

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է փրկարարական աշխատանքների վայրում տեղի ունեցող իրավիճակը:

«30 ժամից ավել է փրկարարներն ու կամավորները աշխատում են: Շղթա կազմած մարդիկ քարերն են հանում։

Հետախուզական խումբը մտել է փլատակների տակ»։

Նշենք, որ քիչ առաջ փլատակների տակից փրկարարները դուրս են բերել մահացած քաղաքացու։

Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։

Տեսանյութը ստորև