Հեղուկ գազը սկսում է թանկանալ

Հեղուկ գազը սկսում է թանկանալ

Hraparak.am-ը գրում է․ Հայաստանում վառելիքի տոտալ թանկացումներ են։ Բենզինի գինը արդեն տամա է հասել՝ 1 լիտր 500 դրամի է հասել։ Այսինքն՝ Հայաստանում բենզինի 1 լիտրը արդեն 1 դոլարից էլ թանկ է։

ՏՄՊՀՀ-ն, բնականաբար, շարունակում է ուսումնասիրել բենզինի շուկան, և, վստահաբար, ինչ-որ հնչեղ բացատրություն կներկայացնի շուտով, թե ինչու է բենզինը գնալով թանկանում։ Բայց միայն բենզինը չէ։ Թանկացել է նաև սեղմված գազը։

Որոշ տեղերում այն 300-ից հասել է ընդհուպ 340 դրամի՝ 1 լիտրի դիմաց։ Գումարած՝ համատարած խաբում են ու թերակշռում։ Հիմա էլ հերթը հեղուկ գազինն է։ Համացանցում արդեն նկարներ ու դժգոհություններ են տարածվում, թե ինչպես է թանկացել հեղուկ գազը։ Օրինակ՝ այսօրվա դրությամբ լցակայաններում 1 լիտր հեղուկ գազը արժե 250 դրամ։ Մինչդեռ այն 180-200 դրամ էր։

Վերջին օրերին ինտենսիվ թանկանում է ու դարձյալ՝ ոչ մի բացատրություն։ Թեպետ՝ ՏՄՊՊՀ-ն այս հարցում էլ մի ֆանտաստիկ բացատրություն կունենա՝ իր իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, բայց դրանից իրականությունը, ցավոք, չի փոխվում։

Հեղուկ գազ հիմնականում ներկրում են Իրանից ու Ռուսաստանից, սկսել են նաև Իրաքից ներկրել, ու անհասկանալի է, թե ինչու է շուկայում խաղացողների ավելացմանը հակառակ՝ թանկանում տվյալ ապրանքը։