«Հե՜յ Հայաստան, բացիր արխիվներդ, մենք բացել ենք մեր արխիվները». Էրդողանը՝ հայերին
Հե՜յ Հայաստան, բացիր արխիվներդ, մենք բացել ենք մեր արխիվները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երեկ՝ ապրիլի 24-ին, ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղապանության հարցին:
Էրդողանը մեղադրել է այն երկրներին, որոնք «Հայկական հարցի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս»: Հայտարարել է, որ այդ երկրներն արյունոտ անցյալ ունեն:
Էրդողանը մասնավորապես շեշտել է՝
«Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու պանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղապանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին:
Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը»:
Նախագահ Էրդողանը, կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է.
«Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն:
Դրանից հետո մենք, որպես քաղաքական գործիչներ, կխոսենք: Իրականության մասին իմանալ ցանկացողների համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»:
Աղբյուր՝ ermenihaber.am