Հաց Բերողի սպանությանը օժանդակած Արփինե Հովհանիսյանը ասում է, որ Հայկ Սարգսյանի կոչը դա իշխանության կողմից ճնշում է դատարանի վրա

Արփինե Հովհանիսյանը ասում է, որ Հայկ Սարգսյանի կոչը դա իշխանության կողմից ճնշում է դատարանի վրա։ Այս մասին Արտակ Գալստյանը ֆեյսբուայն իր էջում գրառում է կատարել և անդրադարձել պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմուկ բարձրացրած հայտարարությանը։

«Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ այսօր, ժամը մեկին լինելու է Նոր Նորքի դատարանի դիմաց, ժողովրդի հետ:

Այս հայտարարությանը արձագանքել է Հաց Բերողի սպանությանը առերևույթ օժանդակած Արփինե Հովհանիսյանը հայտարարելով, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կոչը դա իշխանության կողմից ճնշում է դատարանի վրա և պետք է քրեական գործ հարուցել:

Բացատրեմ մեր «արդար» Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհանիսյանին: ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորը ժողովրդի ներկայացուցիչն է:

Ի՞նչ է սա նշանակում: Որ ԱԺ պատգամավորը պարտավոր է լինել իր ժողովրդի հետ, ներկայացնի նրա շահերը ցանկացած իրավիճակում, որպես Սահմանադրությամբ նրա ներկայացուցիչ: Հակառակ դեպքում ԱԺ պատգամավորը կդավաճանի իր մանդատին, այլ կերպ կդառնա սովորական ՀՀԿ ական:

Ինչ վերաբերվում է Հայկ Սարգսյանի կոչի բովանդակությանը՝ Վերջինս իր կոչում նշում է, որ լուրեր են պտտվում, որ դատավորը ճնշման տակ է և կոչ է անում ժողովրդին, որպեսզի պաշտպանեն դատարանին, 20 տարի անընդմեջ Հայաստանը թալանած, հարյուրավոր հայերի արյան մեջ թաթախված, նախկին ռեժիմի մնացորդների ճնշումներից:

Հավանաբար Հաց բերողի սպանության առերևույթ օժանդակողը Հայկ Սարգսյանի այս կոչի մեջ տեսել է իրենց հավանական հանցագործության տապալման վտանգ և այդ պատճառով էլ որոշել է դիմել Գլխավոր Դատախազին:

Ամփոփեմ՝ Այսօր ուզեք թե չուզեք ժողովուրդը հավաքվելու է դատարանի դիմաց և իրացնելու է իր իշխանությունը: ԱԺ ցանկացած պատգամավոր պետք է հետևի Հայկ Սարգսյանի օրինակին և կանգնի իր ընտրողի կողքին: Դրանով իսկ որպես ժողովրդի ներկայացուցիչ կատարելով իր՝ որպես ԱԺ պատգամավոր սահմանադրական լիազորությունը, այն է ներկայացնել ժողովրդին:

Այնպես որ Արփինե Հովհանիսյան Նոր Հայաստանում պատգամավորը էլիտա չէ, նա ժողովրդի կողմից ընտրված սովորական ծառայող է և պարտավոր է կատարել իր գործատուի՝ ՀՀ Ժողովրդի ցանկացած պահանջ:

Կրկնվեմ , հակառակ դեպքում կնմանվեն սովորական ՀՀԿ-ականի, որը գոնե Հայկ Սարգսյանի դեպքում աբսուրդ է անգամ ենթադրել»: