Հատուկ նշանակության ջոկատը հսկում է Լավրովին (Տեսանյութ)

Հատուկ նշանակության ջոկատը հսկում է Լավրովին (Տեսանյութ)

Մեկնարկել է ՌԴ ու ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը։ «Դիմադրություն» շարժման անդամները շարունակում են ակցիա իրականացնել՝ ԱԳ շենքի մոտակայքում։ ԱԳ շենքի դիմաց ոստիկանական ուժեր են բերվել, այստեղ է նաև հատուկ նշանակության ջոկատը։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. Մեր ասելիքը քիչ հետո ելույթների միջոցով կփոխանցենք։ Պետք է փոխանցենք՝ այն մարդու հետ, որ բանակցում են, չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը:

Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին»:

Ցուցարարները վարկարկում եմ «Արցախ, Արցախ», «առանց Նիկոլ Հայաստան»:

Հիշեցնենք, որ եռօրյա այցով Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա այցի առաջին երկու օրն աշխատանքային է։ ՌԴ ԱԳ ղեկավարը կհանդիպի նախ Արարատ Միրզոյանին, ապա ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Հունիսի 10-ին նա Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Տեսանյութը ստորև