Հատուկ գործողություն է իրականացրել Բաքվում․ ձերբակալվել են գեներալներ

Հատուկ գործողություն է իրականացրել Բաքվում․ ձերբակալվել են գեներալներ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել Բաքվում։

Համաձայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են պետանվտանգության համակարգի հետ կապված մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գեներալներ։

Գործողությունն իրականացվել է ադրբեջանական պետական համակարգում առանցքային նշանակություն ունեցող գերատեսչություններից մեկում։ Սպասվում է, որ առաջիկայում այդ երկրի իշխանությունները հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։