Հանրապետության հրապարակի շատրվանները վերագործարկվեցին (Տեսանյութ)

Հանրապետության հրապարակի շատրվանները վերագործարկվեցին (Տեսանյութ)

Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Այսօր ժամը 20:00-ին Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին:

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները»:

Տեսանյութը ստորև