Հայ մարզիկը կարատեի միջազգային մրցաշարում փառահեղ հաղթանակ տարավ՝ նվաճելով ոսկե մեդալը

Հայ մարզիկը կարատեի միջազգային մրցաշարում փառահեղ հաղթանակ տարավ՝ նվաճելով ոսկե մեդալը

Օրերս Գերմանիայի Հալլե քաղաքում կայացավ WKF վարկածով կարատեի միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացրեց Կամո Ունանյանը։

Տարիներ շարունակ 75 կգ քաշային կարգում ներկայանալուց հետո, այս տարի մասնակցեց 84 կգ քաշային կարգում, որը համեմատաբար ավելի բարդ է։ Կամոն մենամարտել է Լեհաստանի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Սլովակիայի և Գերմանիայի մարզիկիների հետ։

Կամո Ունանյան

Եզրափակիչ մենամարտը Գերմանիայի մարզիկի հետ էր, որի ընթացքում Կամոն աջ ոտքի ոսկրի և ձախ ձեռքի մատների լուրջ վնասվածք ստացավ։ Այդ վնասվածնքերը, սակայն, չխանգարեցին հայ մարզիկին մարտն ավարտել փառահեղ հաղթանակով։

միջազգային մրցաշար

Հիշեցնենք՝ Կամո Ունանյանը աշխարհի եռակի չեմպիոն է և երկու անգամ աշխարհի գավաթ է նվաճել։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 12
    Shares
Loading...
Загрузка...