Հայ հայտնիներից ում երեխաների Վերջին զանգն է այսօր (ֆոտո)

Հայ հայտնիներից ում երեխաների Վերջին զանգն է այսօր (ֆոտո)

Armlur.am-ը գրում է․ Այսօր՝  հունիսի 4-ին Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչում է ավարտական վերջին զանգը: Այս օրը բոլոր շրջանավարտների կյանքում անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։

Այսօր հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի երեխաները նույնպես ավարտեցին դպրոցը: Հայտնի ծնողներն իրենց սոցիալական ցանցերում եւս ջերմ մաղթանքներով շնորհավորել են իրենց երեխաներին եւ կիսվել օրվա լուսանկարով:

Այսօր դպրոցին հրաժեշտ  է տվել դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի ավագ որդին, եւ օրվա կապակցությամբ դերասանուհին գեղեցիկ գրառում է արել.

«Իմ տղան ավարտում է դպրոցը…. Եվ առջևում երկար, դժվարին ճանապարհ է: Եվ առաջին ընկերը, և առաջին սերը

Մաղթում եմ քեզ ուժ, ոգեշնչում,
Ավելի քիչ անհաջողություններ և արցունքներ:
Եվ մեր դժվարին դարաշրջանում `ավելի համբերություն:
Եվ բոլոր երազանքների և երազանքների իրականացում:
դու կգտնես քո նախընտրած բիզնեսը:
Իսկական սերը

համարձակ քայլիր (միշտ քեզ հետ եմ)
Մաղթում եմ քեզ երջանկություն և կրկին հաջողություն: Անրիս

չգիտեմ ինչ եմ զգում,բայց հպարտ եմ քեզնով սիրելիս»:

Պրոդյուսեր Արմեն Վարդանյանը հրապարակել է դստեր հետ լուսանկար եւ գրել.

«Ու հնչեց… զանգը հնչեց…

Շնորհավոր իմ»:

Երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանը ևս շնորհավորել է դստերը եւ գրել.

«Էսօր Վերջին Զանգն ա դպրոցներում..
Դինաս շտապում ա դպրոց…
Շնորհավորում եմ 9-րդ դասարանը ավարտող աշակերտներին….»:

Հումորիստ Չարենցի որդին նույնպես հրաժեշտ է տվել դպրոցին: