Հայրս նույնիսկ անձնապես ծանոթ չէ Հրայր Թովմասյանի հետ. Լևոն Քոչարյան

Հայրս նույնիսկ անձնապես ծանոթ չէ Հրայր Թովմասյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասեց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, Սահմանադրական դատարանի որոշումից հետո։

Հիշեցնենք՝ ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասի` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը, որոշեց.

Քոչարյանի քրեական հետապանդմանը վերաբերող հոդվածը ճանաչեց հակասահմանադրական ։