Հայրենական մեծ պատերազմի 30 վետերան պետության հաշվին առողջարան կգնա

Հայրենական մեծ պատերազմի 30 վետերան պետության հաշվին առողջարան կգնա:

Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում:

Այդ նպատակով  կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում կհատկացվի 4 մլն 320 հազար դրամ: