Հայտնի է Samsung Galaxy S8-ի թողարկման ամսաթիվը

Սամսունգի նոր սերնդի սմարթֆոնը կկոչվի Galaxy S8, այն վաճառքի կհանվի արդեն առաջիկա ամիսներին: Samsung- ը հույս ունի վերականգնել հաճախորդների վստահությունը այն բանից հետո, երբ նախորդ տարի թողարկեց Samsung Note 7-ը, որը վատ սպառում և դժգոհություններ առաջացրեց մարդկանց շրջանում:

Galaxy S8-ը կլինի երկու չափերի, 5.8  դույմանոց և 6.2 դույմանոց կոր եզրային էկրանով: Հեռախոսը կունենա առջևի 8Mp տեսախցիկ, իսկ հետևի տեսախցիկը կլինի 12Mp:

Այն համալրված կլինի ծիածանաթաղանթային սկան սենսորով, որը թույլ կտա օգտվողներին բացելու իրենց հեռախոսը նայելով սենսորին և կլինի ջրակայուն: Մեկ այլ առանձնահատկություն կարող է լինել ևս, այն համալրված կլինի նաև AI օգնականով, ինչպես Apple-ի Siri-ն է:

S8-ի ծավալները կլինեն 64GB, 128GB և հավանաբար 256GB: Այն հագեցած կլինի նոր գրաֆիկական դիզայնով, արագությամբ և ավելի հզոր մարտկոցով:

Մարտի 29-ին այն կլինի Նյու Յորքի ցուցադրությանը, իսկ Ապրիլին արդեն հասանելի կլինի բոլորին: