Հայտնի է` ով է Գյումրու նոր քաղաքապետը

Հայտնի է` ով է Գյումրու նոր քաղաքապետը

Գյումրու ավագանու քվերակության արդյունքում այսօր Գյումրու նոր քաղաքապետ դարձավ «Բալասանյան դաշինքի» առաջին համարը ներկայացնող Վարդգես Սամսոնյանը։ Քվեարկությանը մասնակցել են ավագանու 32 անդամները։ Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 24, դեմ` 8 անդամ։

Տվյալ թեկնածուին կողմ են քվերակել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ու «Քաղաքացիական պայնագիր կուսակցության» ավագանիները, իսկ «Զարթոնքը», ՀՀԿ-ն և «Ապրելու երկիր» կուսակցության ավագանիները` դեմ։

Նոր քաղաքապետի երդմնակալությունը կկայանա նոյեմբերի 4 -ին, իսկ ավագանու հաջորդ նիստը` դեկտեմբերի 3 -ին։