Հայտնի է դպրոցներում վերջին դասերի օրերը

Հայտնի է դպրոցներում վերջին դասերի օրերը

2021-2022 թվականների ուսումնական տարին բոլոր այն հաստատություններում, որտեղ 5-օրյա աշխատանքային ռեժիմ է գործում, կավարտվի հունիսի 3-ին: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, այդ օրը տեղի կունենա վերջին դասի արարողությունները:

Իսկ 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում ուսումնական տարին կավարտվի հունիսի 6-ին:

«Ակնկալում ենք, որ այս տարի կունենանք 12-րդ դասարանում շուրջ 21 հազար շրջանավարտ, իսկ 9-րդ դասարանը կավարտի 34 500-ից մի փոքր ավելի երեխաներ»,-ասաց նա:

Տեսանյութը ստորև