Հայտնի է այսօր Երևանում կրակոցների հեղինակի ինքնությունը․ ինչ են արձանագրել տեսախցիկները

Հայտնի է այսօր Երևանում կրակոցների հեղինակի ինքնությունը․ ինչ են արձանագրել տեսախցիկները

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում՝ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին արդեն հայտնի է այն անձը, ով կրակոցներ է կատարել Ռիգայի փողոցում: Ավելին, դեպքի վայրում առկա տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է BMW մակնիշի ավտոմեքենան գալիս նշված վայր, անկանոն կրակում և փախուստի դիմում:

Կրակոցների պատճառների մասին կհայտնենք ավելի ուշ։

Հավելենք, որ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։