Հայտնի է՝ ով կփոխարինի գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին

Հայտնի է՝ ով կփոխարինի գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին

168.am-ը գրում է․ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին արդեն իսկ փոխարինող են գտել։ Նրան կփոխարինի Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 11-րդ համար Արթուր Ղազինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չեն երկարաձգում, և նա զորացրվում է։

Գեղամ Մարտիրոսյանը, ըստ 168.am-ի, պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, զորամաս ղեկավարել, ավելի ուշ արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Վերջերս նա Ջերմուկի հատվածում տեղակայված դիրքեր այցելած լրագրողական խմբի հետ զրույցում ասել էր. «Մենք՝ զինվորականներս, մեր խնդիրը համարում ենք կատարված կամ չկատարված՝ ելնելով մեզ առաջադրված մարտական խնդրի կատարման արդյունքից:

Իսկ թե ինչ է տեղի ունեցել քաղաքական որոշման արդյունքում, թող ասեն քաղաքական որոշում կայացնողները և քաղաքագետները: Ես կասեմ՝ նշված ուղղությամբ հաղթել է իմ զինվորը, միասնությունը: Քարվաճառում հաջողություններից մեկի պատճառն այն էր, որ անձնակազմի պաշտպանվածությունը հասցվել էր գրեթե 100 տոկոսի»: