Հայտնի է՝ ովքեր են եղել առավոտյան, Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկին մեքենայով հարվածողները

Հայտնի է՝ ովքեր են եղել առավոտյան, Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկին մեքենայով հարվածողները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Սարյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Արսեն Նազարյանը, 51-ամյա Գուրգեն Բաբայանը և 42-ամյա Գառնիկ Սահակյանը։

Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ովքեր կասկածվում են Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ Mercedes-ով մտնելու և դիտավորյալ այնտեղ գտնվող վրաններից մեկը վնասելու մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Mercedes-ը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։