Հայկ Մարությանը կնոջ հետ կեսգիշերին հիվանդանոց է այցելել
Հայկ Մարությանը կնոջ հետ կեսգիշերին հիվանդանոց է այցելել
Երեկ՝ կեսգիշերին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու, սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով ոտքը կոտրած և հիվանդանոց տեղափոխված, սրճարաններից մեկում աշխատող և իր աշխատանքը չկորցնելու համար պայքարող կնոջը։
Քաղաքապետը ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգել Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը: Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել։ Վերջինս սիրով ընդունել է այն։