Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու
Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրասենյակ է բացել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետի գրասենյակը հունվարի սկզբից է գործում։
Տեղեկացանք նաև, որ Մարությանի գրասենյակը հիմնականում էլեկտրոնային փոստի եղանակով է կապ հաստատում թե՛ քաղաքացիների, թե՛, ինչպես պարզվեց, մեզ՝ լրագրողներիս հետ։
![Հայկ Մարության](https://bavnews.am/wp-content/uploads/2020/02/hayk-marutyan.jpg)
Մեր ձեռքի տակ հայտնված հեռախոսահամարին գրասենյակը ներկայացնող աղջիկը պատասխանեց, բայց հորդորեց բոլոր տեսակի հարցերը գրավոր ուղղել։
Այնուամենայնիվ, պարզեցինք, որ Մարությանի գրասենյակը քաղաքացիների հետ կապ պահելու ու համայնքային խնդիրներով զբաղվելու գործառույթ է որդեգրել։