Մամուլ

Հայկական կողմն ունի 4 զոհ․ Անդրանիկ Քոչարյան

Հայկական կողմն ունի 4 զոհ․ Անդրանիկ Քոչարյան

Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին «Ազատության»-ը փոխանցել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», – ասել է Քոչարյանը։

Նշենք, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհ և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Կիսվել նյութով