Հայկական կողմը ոչնչացրել է թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի երեք գրոհայինների

Հայկական կողմը ոչնչացրել է թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի երեք գրոհայինների

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Համաձայն սոցցանցերի  թուրք-ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությանը, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գիշերը պատասխան կրակով ոչնչացրել են թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի երեք գրոհայինների։

Հատուկ նշանակության ջոկատի սպա` կապիտան Յոլչուլզադե Նիզամի Գահիդ օղլու։

Թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի սպա` մայոր Յուսիֆ Շահիր Մամեդլի օղլու։

Թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի շարքային գրոհային` Ֆարիդ Սամիր Նասիբով օղլու։

Ծանր վիրավորվել է (գտնվում է մահամերձ վիճակում) թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի գրոհային` Բայդաշով Հատեմ Այդեմիր օղլու։

Որոշ տվյալներով` բացի վերը նշված կորուստներից թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը ունեն ավելի շատ կորուստներ։

Փառք ու պատիվ մեր հերոս տղերքին։

Հավերժ փառք բոլոր զոհված Հայ հերոսներին»։