«Հայերի կյանքն արժեք ունի». ուկրաինացի հայտնի երգչուհին Բաքվի համերգը չեղարկել է
«Հայերի կյանքն արժեք ունի». ուկրաինացի հայտնի երգչուհին Բաքվի համերգը չեղարկել է
Ուկրաինացի հայտնի երգչուհի Թինա Կարոլի՝ Բաքվում այս տարվա նոյեմբերի 15-ին կայանալիք համերգը չի կայանա։
Հիշեցնենք, որ վերջինս աջակցել է Հայաստանին՝ հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացման օրերին՝ ինստագրամյան իր էջում կիսվելով սիմվոլիկ լուսանկարով ու «Հայերի կյանքն արժեք ունի» մակագրությամբ։
![tina](https://bavnews.am/wp-content/uploads/2022/09/tina-650x1024.jpg)
Նշենք, որ ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը օրերս ևս չեղարկել էր դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսված իր համերգը: