Հայաստանում բացառիկ վիրահատություն է կատարվել. ուղիղ աղիքի ուռուցքը հեռացվել է էնդոսկոպիկ եղանակով

Հայաստանում բացառիկ վիրահատություն է կատարվել։ Ուղիղ աղիքի ուռուցքը հնարավոր է վիրահատել էնդոսկոպիկ եղանակո։ Հայ բժիշկ Արման Պետրոսյանը կատարել է բացառիկ վիրահատություն՝ ուղիղ աղիքի ուռուցքը հեռացնելով էնդոսկոպիկ եղանակով:

Հիվանդ կինն ուներ աղիքի քաղցկեղ: Որպես բուժման մարտավարություն է ընտրվել Հայաստանում դեռեւս եզակի համարվող մեթոդը՝ էնդոսկոպիկ եղանակով ուռուցքի հեռացումը: Այն այսօր ամենաարդիական մեթոդն է ամբողջ աշխարհում, պահանջում է մասնագիտական լուրջ հմտություններ եւ գործիքային մեծ հնարավորություններ:

Վիրահատության ընթացքում աղիքը չի կտրվում՝ պահպանելով աղեստամոքսային տրամտի ամբողջականությունը, իսկ հիվանդը հիվանդանոցում մնում է ընդհամենը մեկ օր:

Վիրահատությունից հետո հիվանդի վիճակը ուռուցքաբանները դրական են գնահատել: Աղիքի ուռուցքների էնդոսկոպիկ նման վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում արդեն երրորդ անգամ է կատարվում:

Կիսվիր ընկերներիդ հետ