Հայաստանն Ուզում են Մեր Ձեռքից Առնել․ Արաքսյա Վարդերեսյան

Հայաստանն Ուզում են Մեր Ձեռքից Առնել․ Արաքսյա Վարդերեսյան

IamMedi-ն սփյուռքահայ երգչուհի Արաքսյա Վարդերեսյանի, պրոդյուսեր Անդրեյ Միրզոյանի հետ համատեղ ներկայացնում է նոր տեսահոլովակ՝ նկարահանված վաղուց արդեն սիրված երգի հիման վրա:

Սփյուռքահայ երգչուհի՝ Արաքսյա Վարդերեսյանը, ով իր երգերով կանգնած էր Արցախյան շարժման ակունքներում ազատագրական պատերազմի ընթացքում ծավալել է հայրենանսեր գործունեություն՝ տալով բարեգործական համերգներ՝ հասույթը նվիրաբերելով հայրենիքի զինվորներին։

Այսօր էլ երգչուհին ապրում է հայրենիքի ճակատագրով ու հայի պահանջատիրությամբ։ IamMedi-ն երգչուհի Արաքսյա Վարդերեսյանի, պրոդյուսեր Անդրեյ Միրզոյանի հետ համատեղ նախաձեռնեցին տեսահոլովակ, որտեղ ներկայացնում են մեր պայքարի հերոսական էջերը։

Տեսահոլովակում օգտագործվել են համացանցում նախապես հրապարակված կադրեր՝ հաղորդաշարերից, տարբեր նախագծերից ու տեսահոլովակներից

Տեսանյութը ստորև