Հայաստանի ո՞ր մարզերում է հայտնաբերվել կորոնավիրուս

Հայաստանի ո՞ր մարզերում է հայտնաբերվել կորոնավիրուս

«Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում և հույս ունեմ, որ նրանք ճշգրտորեն կկատարեն բոլոր կանոնները»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կորոնավիրուսի վարակման դեպքեր ունենք Երևան քաղաքում, Արմավիրի, Արագծոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։

Այս դեպքերի ծագումնաբանությունը մեզ հայտնի է՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմինածնի, Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերի մեր հայրենակիցները»,- նշեց վարչապետը։

Վարչապետը հայտնեց, որ փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ո՞ւր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ,- ասաց Նիկոլ Փաշինյանը։