Հայաստանից կողոպտված գումարները երկրին կվերադարձվեն՝ տնտեսության վերականգնման ծրագրերին ծառայեցնելու համար

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը հայտարարում է, որ արդարադատության միջազգային մարմիններից ստացել է առաջարկություն՝ Հայաստանի մի շարք անհատների բանկային հաշիվներն արևմտյան երկրների և օֆշորների բանկերում սառեցնելու վերաբերյալ:

Հատկապես ուշադրությունը բևեռված է Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների կողմից օֆշորային գոտիներ տեղափոխված հսկայական ֆինանսական միջոցները Հայաստան վերադարձնելու վրա:

Արդարադատության միջազգային կառույցները համանման գործողություն արդեն իրականացրել են՝ կալանք դնելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի 22 մլրդ դոլարի օֆշորային հաշվի վրա:

Ավելին, հնարավորություն կա միջազգային դատարանի միջոցով նաև հատուցելու բոլոր այն գործարարների ֆինանսական կորուստները, որոնք տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի և նրա կլանի պատճառով:

ԵՀՄՖ նախագահությունը դիմում է բոլոր այն անհատներին և ընկերություններին, որոնք կարող են փաստել իրենց կրած ֆինանսական կորուստները՝ կապված խոշոր օլիգարխների գործունեության հետ՝ նշելով, որ նրանք կարող են դիմել ԵՀՄՖ գրասենյակ՝ օգտվելով կազմակերպության ֆեյսբուքյան էջից կամ [email protected] էլեկտրոնային հասցեից:

Մենք կանենք ամեն ինչ Հայաստանից կողոպտված գումարները երկիր վերադարձնելու և այն Հայաստանի տնտեսության վերականգնման ծրագրերին ծառայեցնելու համար:

ԵՀՄՖ նախագահ՝ Դոկտոր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութի աղբյուր՝ newstime.am