«Համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը»․ Փաշինյան

«Համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը»․ Փաշինյան

«Երեկ ես հայտարարություն եմ արել և այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»,- այսօր՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ չպետք է կարծել, թե դա գերիներին վերադարձնելու հուսահատ քայլ է։

«Ուզում եմ ճիշտ հասկանաք, և չկարծեք, որ սա միակ ուղղությունն է և հուսահատ քայլ է, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»:

Տեսանյութը ստորև