Մամուլ

Հադրութի գյուղերի անտառների հատվածում ջախջախվել են դիվերսիոն խմբեր, որոշները թողնելով մեքենաներ, փախել են

Հադրութի գյուղերի անտառների հատվածում ջախջախվել են դիվերսիոն խմբեր, որոշները թողնելով մեքենաներ, փախել են

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։

«Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն և առաջանալ որոշ ուղղություններով:

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են տարբեր վարձկաններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակումներ են ձեռնարկել մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով Արցախի քաղաքները: Կա պաշտոնական հաղորդագրություն քաղաքացիական անձանց մասին։

հրթիռակոծել

Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը։ Հակառակորդը որոշ տեղերում թվացյալ հաջողություն է ունեցել, սակայն մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:

Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։ Որոնողական և ջախջախման գործընթացները այս ուղղությամբ շարունակվում են»։

Կիսվել նյութով