Աշխարհ

Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին

Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին

Կրեմլում ակնկալում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Մոսկվա,Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ, որը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը Տելեգրամի իր ալիքում։

«Ես չգիտեմ ՝ Փաշինյանը կգա այնտեղ, թե ոչ։ Իմ կարծիքով, տեղեկություններ կան, որ նա մասնակցելու է տեսակապի միջոցով», – ասել է ՌԴ նախագահի օգնականը ՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում։ 

Կիսվել նյութով