Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը

Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը: Հուլիսի 26-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիչինայի փողոցի տներից մեկը մարդ է մտել, ապա փախել։

Պարզվել է, որ ժամը 04.30-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, հյուրասենյակի պատուհանը բացելով մտել են տուն և փորձել գողություն անել։

Բնակարանատեր՝ 52-ամյա Էդուարդ Մելքոնյան իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել, և լսելով արձակված կրակոցի ձայները, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել փախուստի:

Էդուարդ Մելքոնյանն աշխատում է «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրեն։

Մաշտոցի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ, ժամը 21.15-ին բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, Միրաքյան փողոցից բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: