Մամուլ

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են, բիտաներ, կոտրված ավտոմեքենաներ

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են, բիտաներ, կոտրված ավտոմեքենաներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

krakocner yerevan

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Ալեքսան Գասպարյանը, Ավետիք Դալլաքյանն ու կրտսեր պարեկ Գոռ Հայրապետյանը։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հրաչյա Ասատրյանի և Հակոբ Հակոբկոխյանի գլխավորությամբ։

Տեղում Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել։

Կիսվեք էջում