Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը՝ Ա, Պապյանի գլխավորությամբ, հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կենտրոնի ոստիկանները նաև օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: