«Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել, ռազմաբազայում զորավարժություններ են»

«Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել, ռազմաբազայում զորավարժություններ են»

Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազան տեղեկացնում է, որ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ: 

«Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»,– ասվում է Գյումրու համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Ռազմակայանի հիմնադրման տարեթիվ է նշվում 1941 թվականը, երբ Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական) հիմնվում է ԽՍՀՄ Կարմիր բանակի 261-րդ հրաձգային դիվիզիան, որն ենթադրաբար ստեղծվել էր Օդեսսայի ռազմական օկրուգի կողմից՝ 1941 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։

Ավելի ուշ ռազմակայանում է տեղակայվել ռուսական հյուսիսկովկասյան ռազմաճակատի 12-րդ բանակը, որը ռազմակայանում է մնացել առնվազն մինչև 1942 թվականի օգոստոսը, որից հետո ռազմակայան է ժամանել անդրկովկասյան ճակատի սևծովյան ստորաբաժանումը։

1943 թվականի հունվարի 1-ից մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը, ռազմակայանում է տեղակայվել անդրկովկասյան 45-րդ բանակը, որին հանձնարարված է եղել հսկել թուրք-խորհրդային պետական սահմանը։

Պատերազմի ավարտից հետո կայանում կարճ ժամանակով նշանակվել է 261-րդ դիվիզիան, իսկ ավելի ուշ՝ 37-րդ դիվիզիան, որն 1965 թվականին վերանվանվել է որպես 127-րդ հրաձգային դիվիզիա։