«Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ». Նարեկ Մալյան

«Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ», — այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը։

«Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն, այս ամենի մասին անպայման գիրք եմ գրելու:

Պատմելու եմ թե ինչերի միջով անցա ես ու անցկացրեցի իմ մտերիմ ընկերներին, թե ինչ հետապնդումների ենթարկվեցի, ինչպես էին վախից համր և անտարբեր ձևանում իմ գրական գործունեության հետ առնչվող մարդիկ, ինչպես էի դիմակազերծում իմ շրջապատը ու դիմակազերծման ցավին դիմանալու համար այդ գործընթացը անլրջացրել և խաղի էի վերածել:

Կպատմեմ իմ իսկական հարազատների մասին ովքեր կողքիցս մի քայլ անգամ չհեռացան, կպատմեմ իմ թիմի մասին անուն առ անուն: Թիմակիցներիցս ամեն մեկը իրենով մի գիրք է:

Կպատմեմ թե ոնց և ում հետ 2018թ ապրիլի 23-գիշերը օղակաձև այգու կոնկրետ որ հատվածում կայացրեցի իմ որոշումը՝ չհանձնվելու և ծունկի չգալու:

Կպատմեմ թե որերորդ անգամից դադարեցի զարմանալ մարդկային ստորության, մորթապաշտության վրա: Կպատմեմ այլ գրողների մասին որոնց Սորոսականները ճանաչում խոստանալով սկսեցին պահպանակի պես օգտագործել սոց ցանցերում…

Կպատմեմ ինձ անծանոթ մարդկանց մասին ովքեր փողոցում գրկում են ինձ և իրենց ուժն են փոխանցում, կպատմեմ այն մարդկանց մասին ովքեր ինձ հորդորում են չհանձնվել, կպատմեմ այն միամիտների մասին ովքեր հույս ունեն որ ես կհոգնեմ, կձանձրանամ այս հոգնացնող պայքարից:

Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ…

Ինձ հատուկ ցինիկ հումորով կպատմեմ թե ինչ մեծ փորձանքից պրծավ մեր խեղճ ու կրակ պետականությունը:

Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն…»: