Մամուլ

Կորոնավիրուսի պատճառով արգելվել են հարազատների այցելությունները զորամասեր

Կորոնավիրուսի պատճառով արգելվել են հարազատների այցելությունները զորամասեր

Այն պայմանավորված է Իրանում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերով։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի և լրատվության բաժնից։

Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):

Կիսվեք էջում