Կորոնավիրուսի թեստի արժեքը կնվազի․ որտեղ որքան կկազմի (Տեսանյութ)

Կորոնավիրուսի թեստի արժեքը կնվազի․ որտեղ որքան կկազմի (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Հայաստանում կորոնավիրուսի թեստի հանձնման արժեքը շարունակում է մնալ հանրությանը հուզող հարցերից մեկը: Հայաստանյան բուժհաստատությունները համառորեն չեն նվազեցնում դրանց գները:

Իսկ հոկտեմբերի 1-ին մնացել է ընդամենը 3 օր, երբ ուժի մեջ է մտնելու նոր կարգը և բացառությունները: Տեղեկացնենք, որ չպատվաստվածները կամ կորոնավիրուսի թեստ չհանձնողները ու դրա հետևանքով աշխատանքի չներկայացող անձինք կարող են ազատվել աշխատանքից:

ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստի հանձնման արժեքը կազմում է 15000 դրամ: Բայց վաղվանիւց որոշ լաբորատորիաներ կորոնավիրոսի թեստի հանձնման գինը կնվազի, բայց չնչին:

coronavirus armenia

Օրինակ «Էկոսենս»-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ կորոնավիրուսի թեստի հանձնման գինը 15000 դրամից կնվազի՝ հասնելով 10000 դրամի: «Աստղիկ» ԲԿ-ում այն այսօր արժե 15000 դրամ, նույն գինը կպահպանվի նաեւ վաղը:

Ի դեպ, այս բժշկական կենտրոնում 40-ից ավել անձի համար միայն թեստի հանձման արժեքը կարող է նվազել, բայց այս պահին փաթեթներ չկան:

Իսկ ահա «Վարդանանց» ԲԿ-ում թեստի հանձման արժեքը 9500 դրամ է. այս բուժհաստատությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ գնային փոփոխություն առաջիկայում չի սպասվում:

Հայաստանում տպավորություն է, որ կորոնավիրուսի թեստի հանձման մաֆիա է գործում. բուժկենտրոնները կարծես թե փոխհամաձայնեցված են գործում, հավանաբար սա է պատճառը, որ չնայած պահանջարկի ավելացմանը գները չեն նվազում:

Եւ ամենակարեւորը՝ որեւէ պետական կառույցի կողմից չի վերահսկվում այս գործընթացը: Եւ անպատասխան է մնում մի կարեւոր հարց՝ բուժկենտրոնն ինչ գնով է ձեռք բերում կորոնավիրուսի թեստը եւ այն որքանով է վաճառում պացիենտին: Արդյոք գերշահույթ չի ստանում բուժհաստատությունը:

Տեսանյութը ստորև