Օգտակար

Կոնի օշարակով հնարավոր է բուժել բրոնխիտը, թոքաբորբը, մրսածությունը և նույնիսկ տուբերկուլյոզը

Կոնի օշարակով հնարավոր է բուժել բրոնխիտը, թոքաբորբը, մրսածությունը և նույնիսկ տուբերկուլյոզը։

Պատրաստում ենք Կոնի օշարակ

Կոները պետք է հավաքել, ճանապարհից հեռու հատվածներից:

Հավաքում ենք կոները, բայց չենք լվանում:

Էմալապատ կաթսայի մեջ շերտերով լցնում ենք կոներն ու շաքարավազ, մի շերտ կոն, մյուսը՝ շաքարավազ:

Շաքարավազը պիտի այնքան շատ լինի, որ կոները չերևան:

Վերջին շերտը շաքարավազ ենք լցնում և պահում մութ տեղում: Պիտի անցնի այնքան ժամանակ, որ կոների հյութը դուրս տան, դա կարող է տևել 1 շաբաթ:

Տվյալ ժամանակը կախված է կոնի որակից:

Կոնի օշարակ

Երբ կոները հյութ դուրս տան, կաթսան դնում ենք կրակին, հասցնում ենք եռման աստիճանի և եփում թույլ կրակի վրա՝ ուղիղ 45 րոպե:

Այն խառնել ոչ մի դեպքում չի կարելի: Ընթացքում զգուշությամբ սեղմեք, որպիսի կոնի օշարակով ծածկվեն:

Հանում ենք կրակից և թողնում, որ սառի: Հետո վերցնում ենք ճկուն ձողիկ, կարելի է կաթիլայինի ձող օգտագործել, դնում ենք այն կաթսայի մեջ և օշարակը զգուշությամբ լցնում ստերիլիզացված բանկաների մեջ: Փակում ենք:

Վերջ, այն արդեն պատրաստ է:

Հարկավոր է ընդունել օրական 3 անգամ: Առավոտյան՝ դատարկ ստամոքսին, ինչից հետո միայն կես ժամ անց է կարելի նախաճաշել, ճաշից կես ժամ առաջ և երեկոյան՝ քնելուց առաջ:

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, նախապես խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Կիսվել