Կոբրան դուրս է սողացել բեռնախցիկից ու սպանել 5 ուղևորի

Կոբրան դուրս է սողացել բեռնախցիկից ու սպանել 5 ուղևորի

Եգիպտոսում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որին զոհ է գնացել 5 մարդ: Ինչպես հայտնում է Arab News-ը, միկրոավտոբուսի համասեփականատերը խնդրել է վարորդին արկղի մեջ գտնվող կոբրան Ալեքսանդրիա քաղաքից տեղափոխել Կաֆր էշ Շեյխ քաղաք: Վարորդը համաձայնել է:

Ավելի ուշ նա 4 ուղևոր է վերցրել՝ բոլորը մեկ ընտանիքի անդամներ:

Երթևեկության ժամանակ, սակայն, սողունը դուրս է սողացել տուփից ու հայտնվել մեքենայի սրահում՝ կծելով բոլոր ուղևորներին: Մեքենայում գտնվող բոլոր 5 մարդիկ մահացել են, իսկ մեքենան հարվածել է բետոնե արգելապատնեշին:

Մոտ վազած ականատեսները նկատել ու սպանել են օձին: