Կներես Արտուշ պապի, որ այսօր նեղացրեցին քեզ․․․

Կներես Արտուշ պապի, որ այսօր նեղացրեցին քեզ․․․

ԲՀԿ անդամ Գրիգ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կներես Արտուշ պապի…

Կներես նրա համար, որ այսօր նեղացրեցին քեզ, կներես, որ այսօր չհարգեցին քո ալեհեր մազերը ու քո ապրած տարիքը, կներես նաև, որ ոչինչ չարվեց, որ այդ ամենը տեղի չունենա։

Պարզապես ցավալի է երբ երկրում տիրում է նման իրավիճակ, որը պարզապես նողկալի է։ Ինչը պետք է խանգարեր, որ այս մարդը հասնելով այդտեղ, ծաղիկ խոնարհեր ի՛ հիշատակ 1.500.000 զոհերի, որը բոլորինս է, ինչի է այդ մենաշնորհը տրված ձեզ, որ անձնական «Փիառ» անե՞ք, թե՞ իրավիճակն է այդպես պահանջում…

Պարտավոր եք ներողություն խնդրել պապիից ու իր բերած ծաղիկները ամենաբարձունքում տեղադրել, որտեղ դուք այսօր խոնարհեցիք ձեր ծաղիկները…

Հիշու՛մ եմ և պահանջում…»: