Շոու-բիզնես

«Կյանքումս ոչ ոք չկա». Մերի Մովսեսյանը՝ նոր ֆոտոշարքի, անձնականի եւ Լուսինի կերպարի մասին

«Կյանքումս ոչ ոք չկա»: «Պատվից առավել» հեռուստասերիալում Լուսինի դերակատար Մերի Մովսեսյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասանուհին խոսել է հանգստի, անձնական կյանքի ու կերպարի նոր զարգացումների մասին:

«Վաղուց ցանկություն ունեի արեւածաղիկներով ֆոտոշարք իրականացնել, եւ երբ լուսանկարչից առաջարկ ստացա, միանգամից համաձայնեցի: Նկարահանման հրապարակում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, շատ հեշտ եմ լեզու գտել Արամի հետ, ու գոհացնող արդյունք ենք ստացել»,- պատմել է Մերին:

Նա վերհիշել է նաեւ իր առաջին լուսանկարահանումը. «15-16 տարեկան էի, երբ լուսանկարիչ Տիգրան Մանուկյանը սոցցանցում տեսել էր իմ նկարներն ու ինձ հրավիրել էր իր տաղավար: Այդ օրը շատ լավ եմ հիշում, նկարներով էլ մինչ օրս հիանում եմ»:

Մերի Մովսեսյան

Ամռան վերջին հաշված օրեր են մնացել, բայց դերասանուհին դեռ չի հասցրել հանգստանալ. «Այս տարի արձակուրդս տարեսկզբին եմ վայելել՝ Ֆրանսիայում: Բոլոր գործերս թողել էի ամռանն անելուն, դրա համար ոչ մի տեղ չեմ հասցրել գնալ:

Ժամանակ առ ժամանակ ընկերուհիներիս հետ եմ հանդիպում, զբոսնում ենք ու զրուցում: Փորձում եմ հնարավորինս շատ նրանց հետ ժամանակ անցկացնել. դասերը սկսվելուն պես զբաղվածությունս կրկնապատկվելու է»:

Նոր եթերաշրջանում Լուսինի կերպարում զգալի փոփոխություններ չեն սպասվում. «Արտառոց փոփոխություններ չեն լինի, միայն մի փոքր կբարդանա դերս»:

Մերի Մովսեսյան

Մերիի սիրտը դեռեւս ազատ է. «Վերջերս շատերին է հետաքրքրում իմ անձնական կյանքն, ու հաճախ եմ տարբեր հարցեր ստանում այդ թեմայով: Քանի առիթ է ընձեռվել ասեմ՝ կյանքումս ոչ ոք չկա»,- եզրափակել է դերասանուհին:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվեք էջում