Կյանքից անժամանակ հեռացել է 17-ամյա Աստղիկ Օհանյանը

Կյանքից անժամանակ հեռացել է 17-ամյա Աստղիկ Օհանյանը

Այս մասին տեղեկանում ենք Ալավերդու պետական քոլեջի ֆեյսբուքյան էջից։

«Խանդավառվեց «Ոսկե աշուն»-ով ու աշնան հետ էլ հեռացավ կյանքից։

Աստղիկ Օհանյանը աշխույժ, խելացի, բարեհամբույր ուսանողուհի էր։

Իր ներկայությամբ խինդ ու ծիծաղ էր ապահովում շրջապատում։ Աստղիկն ընկերասեր էր, օգնող, պատրաստակամ, ակտիվ մասնակցում էր քոլեջում կազմակերպված միջոցառումներին։

Աստղիկին հասցրեցին սիրել թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները։

Աստղի պես ցոլաց ու անցավ»։

Bavnews.am-ի տեղեկությունների համաձայն` Աստղիկն ընկել է 7 մետր բարձրությունից, նրա կյանքը փրկել չի հաջողվել։