Կհանդիպենք երկնային կյանքում․ Պայթյունի հետեւանքով մահացած Մարիամի սիրելիի հուզիչ գրառումը

Կհանդիպենք երկնային կյանքում․ Պայթյունի հետեւանքով մահացած Մարիամի սիրելիի հուզիչ գրառումը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած հղի Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ եւ 4-ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու։

Հղի կնոջ հետ էր նաև նրա քույրը՝ Մարիամը։ Վերջինս նույնպես զոհվել է։ Նշենք, որ Մարիամը սիրելի ուներ, ում հետ 4 տարի հանդիպում էր։ Շուտով պետք է նշանադրվեին։

Մարիամի սիրելին նրա մասին հուզիչ գրառում է արել, որը ներկայացնում են ստորև։

«Մար իմ կյանք իմ արև իմ կյանքի իմաստ

էսօր մեր միամսյակն էր ուղիղ մի ամիս առաջ էս օրը մենք խոսք տվեցինք միշտ իրար հետ լինենք:Կարոտում եմ քեզ շատ իմ լույս իմ ամենինչ:Կհանդիպենք երկնային կյանքում իմ ուրիշ աշխարհ»:

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։

Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։