Կիևում ինքնաթիռը բախվել է ավտոմեքենային (Տեսանյութ)

Կիևում ինքնաթիռը բախվել է ավտոմեքենային (Տեսանյութ)

Կիևի մարզի Վասիլկով քաղաքի ավիաբազայում, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ավիացիայի 40-րդ բրիգադը, ինքնաթիռներից մեկն ավտոմեքենայի է բախվել։ Այս մասին հայտնում է «Ցենտր» օդային հրամանատարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ «Ցենտր» օդային հրամանատարության տակտիկական ավիացիայի 40-րդ բրիգադում թռիչքային հերթափոխի ավարտից հետո։ Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել:

Կրակը մարվել է զորամասի հրշեջ ստորաբաժանման ուժերով։

Ավտոմեքենայի վարորդը վնասվածքներ է ստացել, վիճակը գնահատվում է բավարար։ Զորամասում կատարվում է ծառայողական քննություն, դեպքի պատճառները պարզվում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ օդաչուն հարբած է եղել։

Տեսանյութը ստորև